Հայ-ռուսական երկխոսության զարգացում Ռուսաստանյան պատմական ընկերության հետ փոխգործակցությամբ
Քաղաքական
Մոսկվայում, Ռուսաստանյան պատմական ընկերության Վորոնցովո պոլեի տանը տեղի է ունեցել Ռուսաստանյան պատմական ընկերության վարչության նախագահ, «Հայրենիքի պատմություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուսլան Գագկուևի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հանդիպումը։
Ռուսլան Գագկուևը տեղեկացրել է պատմական կրթության, պատմական ճշմարտության պաշտպանության և պատմական հիշողության պահպանման ուղղությամբ Ռուսաստանյան պատմական ընկերության առաջիկա միջոցառումների մասին։
Իր հերթին, Յուրի Նավոյանը պատմել է հասարակական դիվանագիտության գծով ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախատեսված ծրագրերի մասին և ներկայացրել է իր պատկերացումները Ռուսաստանյան պատմական ընկերության հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են պարբերաբար շփումների պահպանման, գիտական նյութերի փոխանակման և Ռուսաստանյան պատմական ընկերության ծրագրերում հայ պատմաբանների ընդգրկման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել նաև համատեղ միջոցառումներ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ և համատեղ հետազոտություններ իրականացնել ըստ համաձայնեցված թեմաների։
Հանդիպման ավարտին Յուրի Նավոյանը Ռուսաստանյան պատմական ընկերության ղեկավարությանը նվիրել է իր ղեկավարած կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագրի հրատարակությունները․ հայ-ռուսական համաձայնագրերի «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» եռահատորյակը, ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս տեսած հայ և ռուս հեղինակների գրքերը, ինչպես նաև «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի թարմ համարը, որը լույս է տեսնում ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ։
Ռուսլան Գագկուևը ընկերության հյուրին է նվիրել Ռուսաստանյան պատմական ընկերության Վորոնցովո պոլեի տան մասին պատմող պատկերազարդ գիրք-ալբոմը։
Նշենք, որ Ռուսաստանյան պատմական ընկերությունը, իրբրև գիտական հասարակական կազմակերպություն հիմնադրվել է 2012 թվականին։ Համարվում է 1866-1917 թթ․ գործած Ռուսական կայսերական պատմական ընկերության իրավահաջորդը։
Ռուսաստանյան պատմական ընկերության նախագահը Սերգեյ Նարիշկինն է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)