Մոտ ապագայում ֆրանսիական բանակը չի կռվի Ուկրաինայում. Էմանուել Մակրոն
ԻրավունքՖրանսիական զինված ուժերը մոտ ապագայում չեն մասնակցի ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով Generation Do it Youtself պոդքասթի հաղորդավար Մաթյո Ստեֆանիի հարցին։ Պոդքաստի ձայնագրությունը հասանելի է Agence France-Presse-ին:
«Չեմ կարծում, որ պատերազմը կգա մեր տարածք. ուզում եմ ձեզ հանգստացնել: Մենք նաև հենց վաղը չենք մասնակցի ռազմական գործողություններին ուկրաինական տարածքում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել դրանում»,-ասել է նա:
Նախագահը հավելել է, որ հասկանում է նրանց, ովքեր վախենում են, որ հակամարտությունը կտարածվի Ֆրանսիայի վրա: