Մինչև հիմա տուժող չճանաչված Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Հրապարակումներ
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը պահանջում է առանձին քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։
Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով։ Առ այս պահը փաստաբանը որոշում չի ստացել՝ ո՛չ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու, ո՛չ Եսայի Քարամյանին՝ արդեն քննվող գործով տուժող ճանաչելու մասին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)