Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ. Տիգրան Աբրահամյան
ԻրավունքԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամայանը գրում է․
«Այն, որ Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ:
Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետևանքն է:
Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում»: