Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է 

Սա դեռ ծաղիկն է. գործադուլներ կլինեն բոլոր դատարաններում. երբ Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ անդամների աշխատավարձը բարձրացնելու փող կա, մյուսների համար՝ չկա

Արտակարգ Պատահար

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում, և պատճառը վերջիններիս ստացած աղետալի ցածր աշխատավարձն է՝ անմարդկային ծանրաբեռնվածության պայմաններում:

Ավելի ուշ ՀՀ Դատական դեպարտամենտը պաշտոնապես ընդունեց դատարանի աշխատակիցների կողմից գործադուլի իրականացման փաստը:

«Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ:

Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։

Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում»,- մասնավորապես գրված էր Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Այն, որ այս օրը գալու էր, 168.am-ը զգուշացրել էր դեռևս ամիսներ առաջ, երբ հայտնաբերել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 4 լրիվ նոր ավտոմեքենա էր ձեռք բերել ավտոսրահից:

Մեկ ամիս անց ԲԴԽ-ն ընդունեց նոր ավտոմեքենաների ձեռքբերման փաստը:

«Տեղեկացնում ենք, որ դատարանների բնականոն գործունեության ապահովման պահանջից ելնելով, որոնց թվում են, օրինակ՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, պահեստից ապրանքների տեղափոխումը, ներպետական  գործուղումների՝ այդ թվում արտագնա նիստերին դատավորների մասնակցության ապահովումը, Դատական դեպարտամենտը 34 միլիոն դրամ արժողությամբ թվով 4 մեքենաների գնում է կատարել, որոնք տրամադրվելու են Սյունիքի մարզի, Հակակոռուպցիոն, Վերաքննիչ հակակոռուպցիոն և Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատարաններին»,- ասել էր ԲԴԽ-ն՝ ըստ էության ակնարկելով, որ նոփ-նոր, սալոնից գնված մեքենաները, որոնց համար վճարվել էր 34 միլիոն ՀՀ դրամ, թուղթ տանել-բերելու համար են:

Հենց այդ ժամանակ էլ մենք տեղեկացրել էինք դատական կազմի ամենախոցելի ու ամենածանր աշխատանք կատարող խավի՝ դատավորների օգնականների, նիստերի քարտուղարների, գործավարների ֆինանսական խնդիրների մասին, որոնց առանց այդ էլ ցածր աշխատավարձն են իջեցրել՝ նվազեցնելով նրանց ամենամսյա հավելավճարի չափը:

Բայց այս մասին ԲԴԽ-ն որևէ անգամ չբարձրաձայնեց, չփորձեց որևէ կերպ առարկայական լուծում տալ այն մարդկանց խնդիրներին, ովքեր աշխատում են օրը գրեթե 10-12 ժամ՝ ստանալով 80-90.000 դրամ աշխատավարձ:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ովքեր օրնիբուն երկարաշունչ հաղորդագրություններ են տարածում դատական համակարգի «բարեփոխումների» մասին, վստահաբար այդ գումարով չեն կարող ո՛չ ապրել, ո՛չ համատեղ հանգստի մեկնել եվրոպաներ, և ո՛չ էլ պայմանական Հունաստանում տուն գնել ու վերանորոգել:

Այս մարդիկ յուրաքանչյուր առիթով կամ անառիթ «բարեփոխումների» մասին խոսելիս մոռացել են, որ չի կարող լինել որևէ բարեփոխում, եթե համակարգում մի ստվար զանգված աշխատում է ողորմելի աշխատավարձով, ու մի օր մարդկանց համբերության բաժակը լցվելու էր ու պայթեր:

Ի դեպ, ամիսներ առաջ՝ այդ հրապարակումը կատարելիս, մենք գրել էինք, որ նույն ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը «լացում» են, թե Ֆինանսների նախարարությունը փող չի տալիս: Այսինքն՝ կարելի է այս անձանց աշխատեցնել զօրուգիշեր ու փողը չտալ, բայց թուղթ տանել-բերելու համար սալոնից նոր մեքենաներ գնել:

Այսօր տարածած հաղորդագրության մեջ Դատական դեպարտամենտը հարցն իր վրայից գցել ու շատ թափանցիկ ակնարկել էր, որ ըստ էության ինչ թուղթ պետք է, իրենք ներկայացրել են, Նիկոլ Փաշինյանի «մարդակենտրոն» «փառապանծ» կառավարությունը փողը չի տալիս:

Վարչական դատարանի աշխատակիցների գործադուլը միայն ծաղիկն է. գործադուլների շղթան շարունակական է լինելու ու տարածվելու է ՀՀ բոլոր դատարաններով: Այ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու արդարադատության համակարգի պատասխանատուները կտեսնեն՝ որն է իրական կոլապսը:

Ի դեպ, Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ դառնալուն պես ամեն ինչ արեց՝ բարձրացնելու համար իր և ԲԴԽ անդամների աշխատավարձերը: Կարեն Անդրեասյանը հիմա ԲԴԽ շենքն է վերանորոգում, դատարանների շենքեր է վերանորոգում, մեքենաներ է գնում, անդադար գործուղման է մեկնում, Դիլիջանում փարթիներ է կազմակերպում՝ անունը քննարկումներ դնելով, 9 միլիոն դրամով ոչինչ չասող ֆիլմ է նկարում, որ գովի իրեն անվերապահ ենթարկվող դատավորներին, որ հետո պարզվի՝ մեկի վճիռը դատախազությունը բողոքարկել է, մյուսի գործն էլ նորից պիտի քննվի, ու այդ ամենի համար լավ էլ փող կար, բայց տաժանակիր աշխատանք կատարող դատական կազմերի համար փող չկար:

Մարդկանց հայտնի կենդանու տեղը դնել պետք չէ. այդ մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են: Հենց դրանով էլ պայմանավորված է նրանց այսօրվա գործադուլը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց
Ամենադիտված