Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին 

Սրբազանը վերաիմաստավորեց այս պայքարի շրջանակն ու միջոցները՝ կարևորելով արժեքային հարթությունը

Հասարակություն

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Հունիսի 23-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանդիպումը նշանավորվեց Բագրատ Սրբազանի խորիմաստ ելույթով, որի հիմնական ուղերձը արդի քաղաքական իրականության մեջ ազգային պայքարի հիմքերը վերաիմաստավորելու անհրաժեշտության մատնանշումն էր։

Սրբազանը հայտարարեց, որ այս պայքարը ազգային-ազատագրական պայքար է։ Միաժամանակ, նա բարձրացրեց ազգային-ազատագրական պայքարը ներքաղաքական դինամիկայի շրջանակներում ընկալելու բարդության հարցը՝ կենտրոնանալով հանրային գիտակցության աչքում նման գործընթացներին ուղեկցող հակասական ընկալումների վրա։ Հատկապես ուշագրավ է նրա հայտարարությունն այն մասին, որ քանի որ այս պայքարի էությունը՝ իր ավանդական իմաստով քաղաքական չէ, այլ՝ ազգային-ազատագրական է, հետևաբար, չպետք է այն վարել (կամ սահմանափակվել դրա վարման) բացառապես քաղաքական մեթոդներով, եղանակներով և գործիքներով։

Սրբազանն, ըստ էության, վերաիմաստավորեց այս պայքարի շրջանակն ու միջոցները՝ կարևորելով արժեքային հարթությունը։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, ըստ որի հիմնարար արժեքներին դիմելու, համատեղ համերաշխության և խորը հոգևոր կապերի միջոցով է կարելի հասնել քաղաքական փոփոխությունների։ Այս մոտեցումը ներառում է անմիջական, անձնական շփումների ակտիվացում, հանդիպումների և երկխոսությունների կազմակերպում, ինչը կնպաստի հասարակության մեջ կապերի ամրապնդմանը և համախոհների միասնական ցանցի ձևավորմանը:

Այս ռազմավարության իրականացման առանցքային օղակը Բագրատ Սրբազանի՝ մարզային այցելություններն են՝ բնակչության հետ անմիջական շփումը, ամենահիմնական մակարդակով փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով։ Դա արվելու է մարդկանց «տնից դուրս հանելու», այսինքն՝ նրանց գործունեությունը մոբիլիզացնելու, սեփական ճակատագրի տերը դառնալու ցանկություն արթնացնելու նպատակով, ինչը լիովին համահունչ է ազգային-ազատագրական պայքարի ոգուն ու խնդիրներին։

Սրբազանի համոզմունքով փոխգործակցության հենց այս ձևն է, որ կարող է հիմք դառնալ ողջ Հայաստանի աշխուժացմանը՝ արթնացնելով նրան ակտիվ դերակատարություն ստանձնելու՝ ինքնորոշմանն ուղղված գործընթացներում։ Այս առումով նրա նախաձեռնությունը դուրս է գալիս ավանդական քաղաքական պրակտիկայի սահմաններից՝ առաջարկելով ավելի խորը և համապարփակ մոտեցում՝ ազգային միասնության և ինքնության հարցերին:

Այսպիսով, Սրբազանի առաջարկը ազգային-ազատագրական պայքարի մի նոր պարադիգմ է, որտեղ արժեքները, հոգևոր ժառանգությունը և ժողովրդական համերաշխությունը առաջատար դեր են խաղում, իսկ քաղաքական փոփոխությունները դիտվում են որպես քաղաքացիական ակտիվացման և միասնականության տրամաբանական հետևանք։

Սին ու կույր են Սրբազան շարժումը մարելու վերաբերյալ տեսակետները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է
Ամենադիտված