Քամի, անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի. ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում
ԻրավունքՍև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում հունիսի 25-ին՝ կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 26-ին՝ կեսօրից հետո, 27-ի գիշերը, 29-ին՝ կեսօրից հետո, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։
Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 25-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-ին սպասվում են անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։