Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են 

Փողերի լվացման հերթական դեպքն է արձանագրվել. մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Արտաքին Քաղաքական

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանից ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հերթական դեպքը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական համակարգված գործողությունների, մեծածավալ միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը 2020-2023թթ․ ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց։ Այդ կերպ իրականացվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում:

Բացի այդ, 30-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ Երևանի հիշյալ բնակչի անվամբ «Քոինբեյզ» համակարգում նույնականացված դրամապանակների տվյալները՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով: Դրանից հետո թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձինք այդ էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Ապա փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը: Քննությամբ պարզվել է, որ «Քոինբեյզ» համակարգում 30-ամյա տղամարդու օգտահաշվի հետ նույնականացված թվով 20 «դաշքոին» տեսակի կրիպտոարժութային դրամապանակներին 2021թ․ դեկտեմբերից 2023թ․ մարտ ընկած ժամանակահատվածում փոխանցվել է 75.109.979 ՀՀ դրամին համարժեք 3108 (169.249 ԱՄՆ դոլար) «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ:  Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Քննությամբ փաստվել է, որ 2017-2023 թվականների ընթացքում 30-ամյա տղամարդու անվամբ «Իդրամ» և «Թել-Սել» համակարգերում նույնականացված դրամապանակներին նշված եղանակով փոխանցվել և վերջինիս կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 91.841.503 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 30-ամյա բնակչին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հստատելու և դատարան ուղարկելու համար: Հանցավոր խմբի մյուս անդամների, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի մյուս անդամների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն
Ամենադիտված