Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի վտանգ կա. Մակրոն
ՍպորտԹե՛ ծայրահեղ աջ, և թե՛ ծայրահեղ ձախ քաղաքական դաշինքների ծրագրերը, որոնք ի հայտ են եկել Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններից առաջ, կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Génération Do It Yourself փոդքաստում։
«Այսպիսով, «Ազգային միավորումը» (Մարին Լը Պենի գլխավորած աջ կուսակցությունը, որի Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթանակի պատճառով՝ Մակրոնը որոշեց ցրել Ազգային ժողովը և անցկացնել արտահերթ ընտրություններ-խմբ.) մարդկանց կամ կրոնին է հակում կամ ծագմանն է ուշադրություն դարձնում»,-ասել է Մակրոնը։
Իր հերթին Ժան-Լյուկ Մելենշոնի «Չնվաճված Ֆրանսիան», որն ընդգրկված էր Ազգային ժողովի լուծարումից հետո ստեղծված «Նոր ժողովրդական ճակատում», առաջարկում է «համայնավարության մեկ այլ ձև։ Սա կարող է բերել քաղաքացիական պատերազմի»,- ասում է Մակրոնը։