Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
ՀրապարակումներՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան առաջիկա տասնամյակում կդառնա Դաշինքի լիիրավ անդամ։ Այս մասին նա խոսել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է Deutsche Welle-ն։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը` Վաշինգտոնում, Ստոլտենբերգը կոչ է արել մեծացնել Կիևին ռազմական օգնությունը։ Նա կարծում է, որ որքան ուժեղ լինի այդ աջակցությունը, այնքան արագ կարող է ավարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում կանգ առնելու ռազմավարություն է իրականացնում՝ Արևմուտքի վճռականությունը թուլացնելու հույսով։