Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ տեղեկացրերց, որ շուտով Հայաստանը նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում։
«ԱԳՆ-ն դեսպանների հետ շփման մասին ինձ ոչ միշտ է տեղյակ պահում, բայց գիտեմ, որ շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։ Այժմ Հայաստանը սպասում է նրա նշանակմանը։