Բայդենն իրեն «սևամորթ կին» է անվանել
ՀասարակությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ «խոսքի վրիպում» է թույլ տվել՝ ինքն իրեն անվանելով «սևամորթ կին»։
«Ես հպարտ եմ, ինչպես ասացի, որ առաջին փոխնախագահն եմ, առաջին սևամորթ կինը… և ծառայել եմ սևամորթ նախագահի կողքին», - ասել է նա WURD ռադիոկայանին՝ նկատի ունենալով փոխնախագահի իր աշխատանքը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։
Ավելի վաղ Բայդենը խոստովանել էր, որ նախընտրական մրցավազքում իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ժամանակ «խառնվել է, սխալվել»։ Միաժամանակ, նա վստահություն է հայտնել նախագահական ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։