Բայրամովը Խովաևին հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի գործընթացում խոչընդոտ է ՀՀ սահմանադրությունը
ՀրապարակումներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Ջեյհուն Բայրամովին։
Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, գործընթացի ներկայիս վիճակը։
Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները այս գործընթացի հիմնական խոչընդոտն են։
Բայրամովի և Խովաևի հանդիպումը կայացել է Բաքվում։