Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում. Պապոյանը՝ հայկական արտադրանքի գնաճի և գնանկման մասին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի (տեսանյութ) Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում 100 հազարն ի՞նչ թիվ ա, միլիոն ենք արտահանելու, հեղինակության հարց ա Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին Հայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտա Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը 

Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը․ Infocom

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից։

Հայկազ Գրիգորյանը, հիշեցնենք, այն սպաներից է, որի հետ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական  խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի մի մասը նահանջել է եւ կարողացել փրկվել։ Անձնակազմի մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդն արդեն Հադրութում է, գնացել է այդ ուղղությամբ եւ ընկել շրջափակման մեջ։

Խուռհատ սարում իշխանության անգործություն ցուցաբերելու եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար այժմ մեղադրվում է նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Վերջինիս գործով քննության ժամանակ դեռ 2022 թ․ սեպտեմբեր ամսին Հայկազ Գրիգորյանը դատակոչվել էր դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու դեպքի իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ։ Այդ ցուցմունքի հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների ներկայայցուցիչ փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, ինչից հետո էլ 2022 թ․ նոյեմբերին, նախաձեռնվել էր այս քրեական վարույթը։

Գրավոր հարցմամբ Քննչական կոմիտեից խնդրել էինք հայտնել՝ Գրիգորյանից բացի այլ մեղադրյալներ կա՞ն, եթե այո, ինչո՞ւմ են մեղադրվում, եւ ի՞նչ խափանման միջոցներ են ընտրվել նրանց նկատմամբ։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝ հարցաքննվե՞լ են արդյոք նույն գումարտակի այլ սպաներ, եւ թե վարույթի շրջանակում քանի անձ է ճանաչվել տուժող, քանիսը՝ տուժողի իրավահաջորդ։

Քննչական կոմիտեից, սակայն, հայտնել են, որ այս հարցերը պարունակում են քրեական վարույթի հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, չեն կարող տրամադրվել։

Նշենք, որ դատարանում ցուցմունք տալիս Հայկազ Գրիգորյանն ասել էր, որ երբ հոկտեմբերի սկզբին Իշխան Վահանյանին նշանակել են գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ շտաբի պետ, ինքը շարունակել է վաշտի հրամանատարի գործառույթներն իրականացնել, քանի որ իր վաշտը հրամանատար չի ունեցել։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու համար, Գրիգորյանը պատասխանել էր, որ բավարար էր, այնուհանդերձ՝ հավելել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»։

Գրիգորյանը պատմել էր նաեւ, որ Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի․ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանել էր, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել։

Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը որոշ դրվագներով հակասում էր Իշխան Վահանյանի ցուցմունքին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում էՓրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին IBRiS. Լեհերի գրեթե երկու երրորդը դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանըCNBC. Սպիտակ տունը Կոնգրեսից 87.6 միլիարդ դոլար է խնդրել Իրանի դեմ պատերազմի և այլ կարիքների համարՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԲավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում. Պապոյանը՝ հայկական արտադրանքի գնաճի և գնանկման մասին Մադուրոն կոչ է արել վենեսուելացիներին միավորվել ավերիչ երկրաշարժից հետո Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի (տեսանյութ) Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում 100 հազարն ի՞նչ թիվ ա, միլիոն ենք արտահանելու, հեղինակության հարց աՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըԵս իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին Հայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԻնտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանըԻ՞նչ վիճակ ա շուկայում, ասում են ճգնաժամ ա հա․ Փաշինյանը՝ ՊապոյանինԵրբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՈՒՂԻՂ. Կառավարության նիստՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը «նամակ է գրել ռուս նախարարին»Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինեն փոխնախարարներըՎենեսուելայում երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ ապօրինի բերման են ենթարկվել Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը վերականգնելու ժամանակ Երկրաշարժերից հետո մի քանի երկրներ օգնություն են առաջարկել Վենեսուելային Ընտրության հաջորդ օրը քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակը Երևանում մեքենան բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին. 28-ամյա վարորդը մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 25-ի դրությամբ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԱյն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել. պատգամավորԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ»Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»Վենեսուելայի գլխավոր օդանավակայանը՝ Մայկետիան, փակվել էՄի շարք երկրներ, հզոր երկրաշարժից հետո, օգնություն են առաջարկել Վենեսուելային․ ՌոդրիգեսՉօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա ԱՄՆ-ը կանխատեսել է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի հավանական թիվը«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված