Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել. Արմեն Գրիգորյան
Տեսանյութեր
Բաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։ Այս մաին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը վստահեցնում է` Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ-ից հրադադարի խախտում է լինում։
«Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև»,- նշեց Գրիգորյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)