Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրել
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 3 աշխատանքային օր՝ 2024 թվականի հունիսի 26-28-ը ներառյալ:
- Կարեն Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը»,-ասված է որոշման մեջ: