Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
ՔաղաքականՈստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 25-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Դավիթ Հ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: