Ավարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը
Քաղաքական
Ազգային ժողովի մոտ նռնակի պայթյունից տուժած Եսայի Քարամյանի կինը գրում է․
«Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։
Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու ամենայն հավանականությամբ։
Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)