Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականՀայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս։ Այս մասին Լատվիա կատարած այցի ժամանակ Rus.LSM-ին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Հերոսները պարզապես մի փոքր տարբեր են: Մեզ աջակցություն է պետք երկարաժամկետ խաղաղության համար։
Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, մեզ միայն Ադրբեջանի կառավարության ցանկությունն է պետք՝ խաղաղություն հաստատելու։ Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական այլ գործընկերների օգնությունը։
Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ մյուս անդամ երկրների արժեքները, ուստի մեզ նրանց աջակցությունն է պետք՝ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- ասել է Սիմոնյանը։