Ծանրամարտիկ Արսեն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանն ազատել պարտադիր զինծռայությունից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Գևորգի Մարտիրոսյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է տրվել մինչև 2024-ի ամառային զորակոչը։ Տարկետումը տրամադրվելուց հետո՝ նոր նվաճումներ է ունեցել՝ այդ թվում՝ ծանրամարտի Եվրոպայի 2022-ի առաջնության 3-րդ մրցանակակիր է դարձել:
Այժմ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Արսեն Մարտիրոսյանին: