ՀՀ տարածքը 29 743 քկմ է, դա չի էլ քննարկվում. Փաշինյանի նորանշանակ խորհրդական (Տեսանյութ)
ՏեսանյութերԼոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, ով նախօրեին նշանակվել է վարչապետի խորհրդական, հերքում է, թե ինքն աշխատանքից ազատվել է դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերացումների պատճառով։
«Դուք որևիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե անձնական պատճառներ է ունեցել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Հարցին, թե ինչ խորհուրդներ է տալու Նիկոլ Փաշինյանին՝ Խաչատրյանը պատասխանեց.
«Ընթացքում կերևա, դեռ կոնկրետ ոլորտներ չկան։ Ես զինվորական եմ, նախկինում էլ մարզպետ եմ եղել»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետին խորհուրդ տա կորցրած տարածքները հետ վերադարձնելու մասին՝ նորանշանակ խորհրդականը պատասխանեց.
«ՀՀ տարածքը 29 743 քկմ է, դա չի էլ քննարկվում։ Դիվանագիտական ճանապարհով պետք է խնդիրը լուծվի։ Մենք չպետք է շեղվենք խաղաղության պայմանագրի օրակարգից»։