Իրանի փոխնախագահը նախագահական ընտրություններից հանել է թեկնածությունը
ՀասարակությունԻրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին X-ի իր էջում հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։
«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու համար և ի պատասխան Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի (Իրանի պահպանողական կուսակցությունների կոալիցիա), ինչպես նաև որոշ ուլեմաների և համախոհների խնդրանքի` ես հրաժարվեցի շարունակել ուղին և հուսալ, որ իմ երեք եղբայրները կօգտվեն առիթից՝ միավորվելու և շարժման հեղափոխությունն ամրապնդելու համար»,- գրել է Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին։
Նա շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, իր համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին և հույս է հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընթացքը։
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։