Սինգապուրի կազինոյում տղամարդը շահել է 4 միլիոն դոլար և սրտի կաթված է ստացել (լուսանկար)
Հասարակություն
Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար է շահել և անմիջապես սրտի կաթված է ստացել, հայտնում է Lokmat Times-ը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Marina Bay Sands խաղատանը։ Հաստատության այցդելուն 4 միլիոն դոլար է շահել բարձր խաղադրույքներով խաղի ժամանակ, բայց այնքան է հուզվել այդ միջադեպից, որ նրա սիրտը կանգ է առել: Դեպքի վայրից կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը պառկած հատակին, իսկ կողքին ծնկի է իջել կինը:
Երբ տղամարդը կորցրել է գիտակցությունը, նրան օգնել են կազինոյի և շտապօգնության աշխատակիցները, սակայն նրան հնարավոր չի եղել վերակենդանացնել։
Տելեգրամյան որոշ ալիքներ գրում են, որ, ընդհակառակը, տղամարդը փրկվել է։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին