Բալահովիտ-Մասիս ճանապարհին նոր արագաչափ կտեղադրվի
ՏեսանյութերՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը հայտարարություն է տարածել․
«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ հատվածում («Ծիրանի» ռեստորանային համալիրի հարակից ճանապարհահատված) տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»: