Ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել է 5 մեքենա
ՀասարակությունԱսյօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 18 հասցեի դիմաց, ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել են 2 «Opel», և կայանված «Mercedes», «Subaru», «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: