Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը. դեսպան
ՏեսանյութերԻրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և օգնությունը Պաղեստինի ժողովրդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հայաստանի այս համարձակ քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է այդ իրավունքների ոտնահարմանը»,- ասել է Սոբհանին։
Նրա խոսքով, Թեհրանը սկզբունքորեն չի ճանաչում «մանուկներին սպանող» սիոնիստական ռեժիմը։ Նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինին և նրա ժողովրդին, ճշմարտության կողմն են։