Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Արտակարգ ՊատահարԱդրբեջանի հարավում՝ Թալիշի լեռների շրջանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են երկրի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով՝ ժամը 07:43-ին (համընկնում է Երևանի հետ-խմբ.)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լերիկ քաղաքից 27 կմ դեպի արևելք, օջախը՝ 18 կմ խորության վրա։ Մոտակա շրջաններում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։