Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա ԵՄ անդամ․ Իրակլի Կոբախիձե
ՀրապարակումներՎրաստանը մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ, քանի որ պատրաստ կլինի անդամակցությանը մյուս թեկնածու երկրներից ավելի լավ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության մեկ տարվա աշխատանքի մասին հաշվետվությունը: «Բնականաբար, ասոցիացիայի օրակարգով և ինը առաջնահերթություններով նախատեսված պայմանները հետագայում ևս կկատարվեն։ Մինչև 2030 թվականը Վրաստանը թեկնածու երկրների շարքում առավել պատրաստ կլինի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ», - ասել է Կոբախիձեն։
Նա նաև խոստացել է շարունակել ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։