Իրանի նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է շուրջ 16,5 միլիոն մարդ
ԻրավունքԻրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող։ Այդ մասին հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը․
«Քվեարկելու իրավունք ունեցող իրանցիների ընդհանուր թիվը 62 միլիոն է։ Քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն Իրանում սովորաբար գրանցվում են 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ընտրատեղամասերը փակվելու են Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին»,- հայտնել է իրանագետը։