Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Միքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներ 

Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Չնայած ժամանակի ընթացքում մարդկային հասարակությունը զարգանում և փոփոխվում է, սակայն մարդկային բնույթը մնացել է նույնը։ Ուստի, միշտ արդիական է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը։ Բայց երբ ուշադրություն չենք դարձնում անցյալի երևույթներին ու համապատասխան հետևություններ չենք անում, միշտ հայտնվում ենք նույն կոտրված տաշտակի առաջ։ Փիլիսոփա Գեորգ Հեգելը նշում է, թե «պատմությունից միայն սովորում ենք, որ պատմությունից դաս չենք քաղում»։

Ասվածը հատկապես բնորոշ է մեզ՝ հայերիս։ Անցած իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք չափից ավելի մեծ հույսեր ենք ունեցել, որ օտար պետությունները, մասնավորապես եվրոպական տերությունները կգան ու մեզ կփրկեն օսմանյան կամ պարսկական դժնդակ լծից։ Եվ այդ հույսը միշտ առկայծել է, քանի որ տարբեր պատվիրակություններ են գնացել Եվրոպա, որպեսզի այնտեղ իշխող վերնախավին ներկայացվի հայության վիճակն ու շեշտվի հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը։ Բայց երբ եվրոպական պետությունները հայ ժողովրդին, ի վերջո, թողել են միայնակ իր տառապանքների հետ, այդ ժամանակ ի հայտ է եկել խոր հիասթափություն, ինչը տեղի է տվել այն մտայնությանը, թե եվրոպական տերությունները նենգաբար դավաճանեցին հայ ժողովրդին՝ դժվարին պահին թողնելով միայնակ։ Այնինչ այդ նույն տերություններն առաջնորդվում էին (ու են) ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իրենց շահերով։

Նույնպիսի իրավիճակ է նաև ներկայում, երբ հանրային քննարկումների դաշտ են նետվում արտաքին դերակատարության հետ կապված տարբեր թեզեր։ Օրինակ՝ իշխանությունները իրենց քարոզչական տարբեր խողովակներով տարածում են այն թեզը, թե Արցախյան երկրորդ պատերազմը հրահրողը Ռուսաստանն էր, հենց Ռուսաստանն էր, որ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Մյուս կողմից էլ՝ անընդհատ շեշտվում է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինություններ չի մատակարարում։ Ու այս ֆոնի վրա հակառուսական տրամադրություններ են գեներացվում, ու առկա ծանր իրավիճակի ողջ մեղավորությունը գցվում է Մոսկվայի վրա։ Եվ մինչ Ռուսաստանը դեմոնիզացվում է, սրբի լուսապսակով է ներկայացվում Արևմուտքը։ Ու, ըստ այդմ, իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե Արևմուտքն ի վիճակի է «փրկել» Հայաստանին թշնամու ներխուժումից։

Ուստի, հույսներս պետք է դնենք Արևմուտքի վրա։ Բայց այս թեզերը շրջանառողներն իրենց հարց չեն տալիս, թե ինչպես էին արևմտյան պետությունները լուռ հետևում Արցախի շրջափակմանն ու, ի վերջո, հայաթափմանը։ Ինչո՞ւ դեկլարատիվ հայտարարություններից զատ Արևմուտքի կողմից ոչինչ չձեռնարկվեց, երբ նույնիսկ արևմտյան հասարակական-քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ խոսում էին մարդասիրական միջամտություն կատարելու անհրաժեշտության մասին։ Հիմա էլ առաջ է տարվում այն մոտեցումը, որ Ֆրանսիայի վրա պետք է հույսներս դնենք, քանի որ այդ երկիրը ոչ միայն դիվանագիտական հարթակում է մեզ աջակցում, այլև սկսել է սպառազինություններ մատակարարել։ Բայց միայն Ֆրանսիայի խոստումների վրա հիմնվելը դժվար թե Հայաստանին զերծ պահի թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Ավելին՝ Ադրբեջանն ավելի է գրգռվում Հարավային Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի ակտիվությունից։ Բացի այդ, պետք է հիշել Կիլիկիայի պատմությունը, երբ ֆրանսիացիներն այն հանձնեցին Թուրքիային՝ այնտեղ ապրող հայերին միայնակ թողնելով։ Նույն պատմությունը կարող է կրկնվել նաև այժմ։ Եվ վերջում էլ հերթական անգամ կարող ենք բողոքել, թե այս անգամ արդեն արևմտյան դաշնակիցները դավաճանեցին Հայաստանին։

Նույն ձևով էլ հույսեր կան, որ Իրանը կպաշտպանի Հայաստանին։ Թեհրանից ոչ մի դեպքում չեն համաձայնի, որ հանկարծ Թուրքիան ու Ադրբեջանը բացեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ուրեմն, պետք է ապավինել Իրանի օգնությանը։ Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանը մեզ կօգնի սպառազինություններով։ Իհարկե, արտաքին գործընկերների հետ հարաբերությունները առանձնահատուկ կարևոր են Հայաստանի անվտանգության տեսանկյունից, սակայն դրանք չպետք է ֆետիշացվեն։ Ամեն անգամ մենք միջազգային հարթակ ենք դուրս գալիս Խրիմյան Հայրիկի բնորոշած «թղթե շերեփով» ու արդյունքում ոչինչ չենք ստանում։ Արդյունքում ստացվում է, որ ոչինչ չենք ձեռնարկում ինքներս մեզ համար, բայց մեր հույսը միշտ ուրիշներն են, իսկ երբ ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ապա դրա մեղավորը բացառապես օտարներն են, ոչ մենք ինքներս։ Ու գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ պետք է ձեռնարկենք, որպեսզի ինքնաբավ դառնանք։ Այսօր մենք չունենք պրոֆեսիոնալ բանակ, զարգացած տնտեսություն, առաջանցիկ գիտություն ու կրթություն, հատկապես մռայլ է Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը։ Եթե նույնիսկ մեր սեփական մոտեցումները չունենք այս հարցերում, կարող ենք աշխարհում կիրառվող փորձը վերցնել ու օգտագործել։

Ի վերջո, մենք պետք է արտաքին քաղաքական կշիռ ներկայացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն։ Այլապես նույն իրավիճակը տարբեր կերպ կարող է կրկնվել։ Բայց ո՞վ պետք է զբաղվի այս հարցերով: Մենք բոլորս՝ սկսած իշխանություններից, թեկուզ սա իրականում ֆանտաստիկայի ժանրից է. հարցն այն է, որ իշխանականներին հետաքրքրում է ոչ թե երկրի ապագան, այլ իրենց տաքուկ պաշտոններն ու ստանալիք պարգևավճարները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցԱրտահանման զարգացման հարցերը՝ նախարարության և գործարարների քննարկման կենտրոնումՄակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասինԱլիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սրբուհի Գալյանը միջազգային համաժողովում ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԻրանը ՆԱՏՕ-ն և դրա անդամ երկրներն անվանել է Իրանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեղսակիցներՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն էԱմիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունըՌուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետներըՓորձագետը ենթադրել է, թե որտեղից են արձակվել Վոլգոգրադի ուղղությամբ թռչած անօդաչուներըԶախարովան ԵՄ-ին կոչ է արել «անհարմար հարց» տալ ԶելենսկիինԳագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀHonor-ը պատրաստում է սմարթֆոն՝ աշխարհի ամենամեծ մարտկոցովԷրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականինՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսարանը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնինՕմանը հայտարարել է, որ Հորմուզի համաձայնագիրը չի ներառում տարանցիկ տուրքեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սենթ Ջեյմսի պալատումԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանըԱրթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքովՌոդրիգեսը խոսել է Վենեսուելայի վերականգնման մասին երկրաշարժից հետո2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներումՆորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՎենեսուելայի բոլոր պետական ​​հիվանդանոցները օգնություն են ցուցաբերում երկրաշարժից տուժածներինՄիքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Պուտինը ցավակցություն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ֆուտբոլիստ է անհետ կորելՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինԳիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-իԵվրամիությունը սկսում է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին փոխանցումները«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերըԻրաքը կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից, եթե նրա քվոտաները չբարձրացվենՊեսկովը մեկնաբանել է Թրամփի՝ Ուկրաինային Ռուսաստանի խորքում հարվածներ թույլատրելու մասին լուրերըՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՀայաստանի կառավարությունը սկսում է Իջևանի նոր ֆուտբոլային մարզադաշտի նախագծման գործընթացը 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի
Ամենադիտված