«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է
Հասարակություն«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ բշվում է , որ չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կկայանա ոչ թե «Ուրարտու» ստադիոնում, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հուլիսի 16-ին։