Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
ՀրապարակումներԻրանում արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսը, հուլիսի 5-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
«Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը, օրենքով կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա ամբողջ երկրում ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին», - ասել է իրանցի պաշտոնյան։
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 28-ին։