Էստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն Միխալը
ՀասարակությունԷստոնիայում իշխող «Բարեփոխումների կուսակցությունը» կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն Միխալին՝ կուսակցության նախագահ Կայա Կալլասի փոխարեն, քանի որ վերջինս ստացել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնը։
Այս մասին հայտնում է ազգային պետական հեռուստատեսության և ռադիոյի ERR պորտալը։
«Բարեփոխումների կուսակցության ղեկավարությունը միաձայն որոշում է կայացրել Էստոնիայի վարչապետի թեկնածու առաջադրել Քրիստեն Միխալին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է վարչապետի թեկնածուն, կաբինետի հիմնական խնդիրը կմնա Էստոնիայի անվտանգության ապահովումը՝ հավելելով, որ բնակիչները պետք է վստահ լինեն, որ իրենց տունը պաշտպանված է։
Բարեփոխումների կուսակցության առաջնորդ Կայա Կալասը, ով դեռ գործող վարչապետն է, մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում։
Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնում։