Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին
Իրավունք
Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Կայացած խաղում Հայաստանը 81-58 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին:
«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 13 միավորով:
Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Կոսովոյի հավաքականի նկատմամբ»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)