Միասին շարժումը իշխանությունից պահանջում են ներողություն խնդրել արցախցիներից
Հասարակություն«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը և շարժման անդամ Արցախից բռնի տեղահանվածներն իրենց բողոքն են արտահայտել ՀՀ իշխանություններին՝ 12․06․2024թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արցախցիների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների առնչությամբ, համաձայն որոնց արցախցիները գործիք և նյութ են ընդդիմության ձեռքին, արցախցիներն ու արցախցի զինվորականներն իրենք են հանձնել Արցախը, վախկոտ լինելով, թողել և փախել են Արցախից։
Ըստ «Միասին» շարժման՝ արված մեղադրանքները սադրիչ և բացարձակ սուտ են և պահանջում են հերքել այն՝ ներողություն խնդրելով Արցախից բռնի տեղահանված ժողովրդից։