Գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի վիճակում․ Արտակ Զաքարյան
ՏեսանյութերՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ՝ նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին:
Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը:
Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի, կորցրածի, օտարի շահերին ակամա ծառայողի և թշնամուց ահաբեկվողի խայտառակ վիճակում:
Այնինչ՝ համազգային հաղթանակները կարող էին շարունակվել…»։