Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը
ՀասարակությունԿալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշված խնդրի մանրամասներին Հակակոռուպցիոն կոմիտեն կանդրադառնա նախատեսվող հայտարարությամբ։
Ըստ մամուլի տեղեկությունների Արգիշտի Հովհաննիսյանը իշխող կուսակցության անդամ է։ Նա «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018 թվականին։