ՃՈ–ում ներկայացվեցին Վլադիմիր Գասպարյանի հրամաններով նշանակված գումարտակի հրամանատարները
Իրավունք
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների վաշտերի հրամանատարներին ներկայացրեց նշված գումարտակների նորանշանակ հրամանատարներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ՀՀ ՃՈ պետ Ա. Գալստյանը ներկայացնելով 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանին և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանին, հայտնեց, որ վերջիններս այդ պաշտոններին են նշանակվել երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում