Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված. Տիգրան Աթանեսյան
ՔաղաքականԱյսօր նշվում է Դատախազության օրը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ՝ երբեք այդ գերատեսչությունը չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված:
«Նիկոլական ցախավելով՝ իրավաբանությունը վռնդվել է այդ հիմնարկից և վերադարձի որևէ հույս չի երևում: Դատախազությունը արագ աշխատում է միայն քաղաքական գործերով՝ ավիրելով ցանկացած օրենք, հետապնդում է մարդկանց՝ կապիտուլյանտին հերթական հաճույքը պատճառելու համար:
Ինչ վերաբերում է սովորական քրեական գործերին, ապա իրավիճակը նկարագրելու համար բառապաշարս չի հերիքում: Օրենքը և իրավունքը դարձել են դատախազության համար ատելի մի խոչընդոտ, որի վերացման համար չի խնայվում որևէ ջանք ու եռանդ:
Հույս ունեմ, որ մի օր հաճույք կունենամ դատարանում կամ նախաքննության փուլում աշխատել բանիմաց, ինքնուրույն և սեփական խոսք ու կարծիք ունեցող դատախազների հետ»,- Facebook-ում գրել է Աթանեսյանը։