Թուրքիայում տեղի ունեցած անկարգություններից հետո գրեթե 70 մարդ է ձերբակալվել
ՔաղաքականԹուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են գրեթե 70 մարդու, ովքեր մասնակցել են Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած անկարգություններին այն բանից հետո, երբ կալանավորվել է սիրիացի, ով կասկածվում է մանկապղծության մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Կայսերիում անկարգությունները սկսվել են կիրակի օրը այն բանից հետո, երբ ոստիկանությունը Դանիշմենթգազի թաղամասում ձերբակալել է մի սիրիացու՝ կապված սիրիացի երեխայի նկատմամբ բռնության հետ: Երեխան հանձնվել է խնամակալ մարմիններին։
Երլիկայան պարզաբանել է, որ երեխան տղամարդու ազգականն է, և հետաքննություն է սկսվել։
«Սակայն սրանից հետո տարածքում հավաքվել են քաղաքացիներ, որոնք ապօրինի են գործել և ցույց են տվել մարդկային արժեքներին չհամապատասխանող արարքներ, սիրիացիներին պատկանող տներ, բիզնեսներ և մեքենաներ են վնասվել, իրավապահ մարմինների միջամտության արդյունքում՝ 67 մարդ է կալանավորվել են այս գործողությունների համար»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։