Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ) Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից 

Ուղիղ 300 տարի առաջ մեղրիում ոչնչացվել է 11000 թյուրք զինվոր․ Արմեն Այվազյան

Քաղաքական

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այ

Ուղիղ 300 տարի առաջ՝ 1724 թ. հունիսին–հուլիսի սկզբին, Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ։ Այն բաղկացած էր Օրդուբադի 12000-անոց և դրան Թավրիզի և Ղարադաղի կողմերից միացած 6-հազարանոց թյուրքական դաշնակից զորախմբերից։ Թշնամու զորքից կոտորվել է 11000 հոգի։
Այս օրերին ոչ ոք, կարծես, չի հիշում այս հաղթանակը (եթե սխալվում եմ, խնդրում եմ, ուղղեք)։ Իմ պատմագիտական հետազոտություններում մանրամասնորեն քննել ու բացահայտել եմ այս նշանակալից պատմական իրադարձության ժամանակագրությունն ու կարևոր հանգամանաքները։ Այստեղ ընդամենը մի քանի տողով համառոտագրեմ եղելությունը՝ հուսալով, որ առնվազն գոնե Սյունիքում և, իհարկե, Մեղրիում կհիշեն ու կտոնեն հայոց փառահեղ այս հաղթանակի 300-ամյակը։
Հարձակումը Մեղրիի վրա եղել է բավականին անսպասելի։ Հնգօրյա կռիվներից հետո թյուրքական զորքը կարողացել է գրավել Մեղրու Փոքր թաղը։ Մեղրու բնակչությունը կենտրոնացել է Մեծ և Միջին թաղերում, որոնց պաշտպանությունն իրականացնելն ավելի հեշտ էր, քանի որ Փոքր թաղը գետի մյուս ափին էր։ Մեղրեցիք սուրհանդակների միջոցով շտապ օգնություն են հայցել մոտակա գավառներում տեղակայված հայոց զորքերից։
Չավնդուր գավառում (այսօրվա Կապանի շրջակայքում) 2 օրում գումարվել է 2000-անոց հայկական մի ընտիր համահավաք զորագունդ՝ վիրահայ զորավար, Դավիթ-բեկի հավատարիմ զինակից Բայանդուր իշխանի գլխավորությամբ։ Նրա զորքի մեջ էր նաև անվանի զորապետ Ստեփանոս Շահումյանը։ Այդ օգնական հեծյալ զորախումբը, գիշերային սրընթաց ռազմերթ կատարելով, ծածկաբար հասել ու մտել է Մեղրի պաշարման յոթերորդ օրվա սկզբին։
Հայոց օգնական զորքի ժամանումից ժամեր առաջ՝ նույն գիշերով Մեղրու կայազորն ինքն է դիմել խիստ հանդուգն մի քայլի։ Այն կանխարգելիչ հարված է հասցրել գետի մյուս ափին ճամբար դրած թշնամուն՝ պատճառելով նրան լուրջ կորուստներ և փախուստի մատնելով մի ամբողջ 2000-անոց զորագունդ։ Այդպիսով զգալիորեն պակասեցվել է Մեղրին պաշարող բանակի քանակը, ինչպես նաև, անշուշտ, վնասվել է նրա մարտական ոգին։ Սակավաթվության պատճառով, սակայն, Մեղրիի զինուժը չի կարողացել ինքնուրույնաբար զարգացնել այդ գիշերային հաջողությունը և վերադարձել է քաղաք։
Առավոտյան Բայանդուր «սպարապետը», իր չավնդուրցի և կենավուզցի մարտիկներից բաղկացած 2000-անոց զորքին կցել է վեց օր շարունակ քաղաքը պաշտպանած Մեղրիի կայազորը, ապա այդ նոր համահավաք զորագունդը բաժանել է երեք 860-հոգանոց գումարտակի։ Այսինքն՝ Բայանդուրի հրամանատարության տակ էին, ընդհանուր առմամբ, 2580 մարտիկ, որոնցից 580-ը Մեղրիի կայազորի մարտիկներն էին։ Եթե այս 580-ին գումարենք նաև այն որոշակի կորուստները, որ Մեղրիի կայազորն անխուսափելիորեն տված պետք է լիներ նախընթաց թեժ մարտերում, ապա պաշարման նախօրյակին նրա թվակազմում եղած պետք է լիներ նվազագույնը 600-700 մարտիկ։
Գլխավոր ճակատամարտը տեղի է ունեցել Մեղրիի պաշարման յոթերորդ օրը։ Հայկական զորքը, Բայանդուրի գլխավորությամբ, անմիջապես անցել է հարձակման իրեն թվապես վեց անգամ գերազանցող թշնամու դեմ (այդ պահին թշնամու զորքը պետք է կազմեր արդեն 15-16 հազար մարդ)։ Թշնամին ջախջախվել է՝ տալով, ինչպես վերը նշվեց, 11000 սպանված։ Հայերն ահռելի ռազմավար են առգրավել՝ զենք, զինամթերք, զինվորական հանդերձանք, ձիեր և գրաստներ. «...եւ առին զամենայն զկահ զկարասի բանակի նոցա, զզէն զսուր եւ զամենայն գործիս պատերազմին»։
Այս մեծ հաղթանակի ձեռքբերման գործում պետք է առանձնացնել հատկապես Մեղրիի գումարտակի հրամանատարների ու մարտիկների արհեստավարժությունը և մարտական բարձր պատրաստվածությունը, որը հաստատվում է ինչպես թշնամու երեսնապատիկ գերակշիռ ուժերի դեմ 6-օրյա հաջող դիմադրությամբ, այնպես էլ գլխավոր ճակատամարտի նախօրեին փոքրաթիվ ուժերով գիշերային նշված կանխարգելիչ հարվածն իրականացնելու կարողությամբ։
Հետևաբար, հաջորդ օրը հայկական միացյալ զորքի տարած մեծ հաղթանակը մեծապես պայմանավորված էր Մեղրիի գումարտակի գիշերային արշավի հաջողությամբ։ Գլխիվայր շրջելով հարձակվող-պաշտպանվող հարաբերությունը, մեղրեցիներն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը։ Հենց այդ հանգամանքն էլ հմտորեն օգտագործեց Բայանդուր իշխանը՝ Մեղրի հասնելուն պես հարձակման անցնելով և այդպիսով թույլ չտալով թվական գերազանցություն ունեցող թշնամուն ուշքի գալ ու վերադասավորել իր խախտված մարտակարգը։ Բայանդուր իշխանի շտապ ձեռնարկած հարձակումն ուներ նաև կանխարգելիչ բնույթ, քանի որ, հայկական հրամանատարության տեղեկությունների համաձայն, Արաքսի հարավային ափից մահմեդական մեծաթիվ մի զորք պատրաստվում էր գալ ու միանալ Մեղրին պաշարած ուժերին։
Բնականաբար, հայոց զորքում մարտական ոգու վերելքին, բացի մեղրեցիների գիշերային հաջող մարտարշավից, մեծապես նպաստել էր նաև Չավնդուրից Մեղրիին օգնության եկած կենավուզյան-չավնդուրյան 2000-անոց ընտիր միացյալ զորագնդի ժամանումը։
Բացի տեղի գումարտակի բացառիկ հմտություններից, եղել են ևս մի քանի կարևոր գործոն, որոնք նպաստել են Մեղրիի հաջող պաշտպանությանը։
Նախ, քաղաքի ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը նախապես խելամտորեն հոգ էր տարել նաև Մեղրին պաշտպանող հին բերդը վերակառուցելու մասին՝ հատուկ հարմարացնելով այն հրազենի արդյունավետ կիրառման համար։
Երկրորդ, Մեղրիի գումարտակը հագեցած էր նորագույն հրազենով. յուրաքանչյուր մարտիկ, ըստ ամենայնի, բացի սրից զինված է եղել նաև կայծքարի հրացանով՝ «կալան զանցս գետոյն զինուք եւ թուփանկովք (=հրացաններով)»։
Երրորդ, թշնամու բազմապատիկ գերակշիռ ուժերի դեմ արդյունավետ պաշտպանությունը հնարավոր էր միայն մեղրեցի մարտիկների՝ հրազենին և դրա կիրառման նորագույն մարտավարությանը լավ տիրապետելու, մասնավորապես արդյունավետորեն համատեղ համազարկեր տալու շնորհիվ։ Իսկ միասնաբար համազարկեր տալը մարտիկներից պահանջում էր նախնական լուրջ վարժվածություն ու խստագույն կարգապահություն։ Այս մարտավարությունը, ըստ ամենայնի, Սյունիք էին ներմուծել ու տարածել Դավիթ-բեկի հետ Վրաստանից ժամանած փորձառու և հմուտ հայ զորականները։
1727 թ. Մեղրիում տոնվեց ևս մեկ մեծ հաղթանակ, երբ օսմանյան 22,000-անոց կանոնավոր զորքը, կրելով ծանր կորուստներ, դուրս շպրտվեց քաղաքից ու հարակից շրջաններից։
ՓԱ՛ՌՔ, ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻՆ։
Հ.գ. Առավել մանրամասն 1724 թ. Մեղրիի ճակատամարտի և հարակից դեպքերի մասին կարելի է կարդալ հետևյալ մենագրությանս մեջ՝ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» գիրքը (Եր.: «ՆՏ Հոլդինգ», 2022, էջ 520-534։

վազյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՌուբիոն բացահայտել է՝ ինչ է տեղի ունեցել Պուտին-Թրամփ հանդիպմանը ԱլյասկայումԵվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Երևանի ներկայացուցիչները Լոնդոնում մասնակցել են կայուն քաղաքների զարգացման միջազգային հանդիպմանըԿայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըՄասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցԱրտահանման զարգացման հարցերը՝ նախարարության և գործարարների քննարկման կենտրոնումՄակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասինԱլիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սրբուհի Գալյանը միջազգային համաժողովում ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԻրանը ՆԱՏՕ-ն և դրա անդամ երկրներն անվանել է Իրանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեղսակիցներՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն էԱմիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունըՌուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետներըՓորձագետը ենթադրել է, թե որտեղից են արձակվել Վոլգոգրադի ուղղությամբ թռչած անօդաչուներըԶախարովան ԵՄ-ին կոչ է արել «անհարմար հարց» տալ ԶելենսկիինԳագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀHonor-ը պատրաստում է սմարթֆոն՝ աշխարհի ամենամեծ մարտկոցովԷրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականինՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսարանը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնինՕմանը հայտարարել է, որ Հորմուզի համաձայնագիրը չի ներառում տարանցիկ տուրքեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սենթ Ջեյմսի պալատումԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանը
Ամենադիտված