ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել
ՔաղաքականԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել դատական հետապնդումից՝ նախագահության ժամանակ նրա գործողությունների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, որոշման մեջ նշվում է, որ նախագահն անձեռնմխելի է հետապնդումից միայն այն գործողությունների համար, որոնք նա կատարել է ծառայողական կարգավիճակում, սակայն որոշ մեղադրանքներ կարող են այդ սահմանման շրջանակներում չլինել:
«Այլ մեղադրանքները, այդ թվում՝ կապված Թրամփի՝ փոխնախագահի, պետական պաշտոնյաների և որոշ մասնավոր կողմերի հետ փոխգործակցությանը, ինչպես նաև նրա հրապարակային հայտարարությունները, ավելի բարդ խնդիրներ են ներկայացնում», - ասվում է դատարանի որոշման մեջ:
Թրամփը պնդել է, որ իրեն չեն կարող դատել այն գործողությունների համար, որոնք սկսվել են դեռևս ԱՄՆ նախագահ լինելու ժամանակաշրջանից, ներառյալ դատավարության առանցքային կետը՝ 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը, որով փորձ է արվել խափանել նախագահական ընտրություններում դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի հաղթանակի հավաստագրումը Կոնգրեսի կողմից։