Բայրամովը Իսրայելի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին
Արտակարգ Պատահար
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր գործընկեր Իսրայել Կացի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային հարցեր, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել է Գազայում կարճ ժամանակում հրադադարի հասնելու կարևորությունը։
Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)