Իրանում ընթանում է նախագահի թեկնածուների միջև առաջին բանավեճը․ ինչ է հայտնի
ՀասարակությունԻրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանում նախագահական ընտրության երկրորդ փուլին ընդառաջ նախագահի թեկնածուներ պահպանողական Սայիդ Ջալիլիի և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի միջև տեղի ունեցող առաջին բանավեճին․
«Թեկնածուներն անդրադառնում են հիմնականում ներքին խնդիրներին։
Բանավեճի մշակույթը չափազանց բարձր է և օրինակելի, իսկ զուտ փորձագիտական մակարդակով կարելի է արձանագրել, որ Սայիդ Ջալիլին ավելի հիմնավոր է փաստարկում իր տեսակետները, մինչդեռ Մասուդ Փեզեշքիանի հիմնական թիրախն, այսպես կոչված, «բողոքի ընտարազանգվածն» է»,- գրել է իրանագետը։