Համարյա «կոմսոմոլ» կամ կոմկուս. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական ապարատի աշխատակիցների քպացման մոլուցքը միշտ էլ ուղեկցել է այս իշխանություններին, սակայն, մեր տեղեկություններով, այս փուլում՝ վարկանիշի զրոյացման ու դիրքերի թուլացման ֆոնին, դա ավելի ընդգծված է դարձել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ պետական կառույցներում կարիերայի համար «չորով» ՔՊ շարքերը համալրելու խնդիր է դրված։ Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, հանուն կարիերայի փոքրաթիվ համաձայնողները մոտավորապես անցնում են ՀԼԿԵՄ կամ ԽՄԿԿ շարքերն ընդունվելու ընթացակարգի նման մի «շղթա»։ Մասնավորաբար, թեկնածուն պետք է անցնի հարցազրույց, ներկայացնի իր պատկերացումներն ու մոտեցումները կուսակցության գաղափարների ու քաղաքական կուրսի վերաբերյալ («ինչո՞ւ եմ ուզում դառնալ կոմերիտական» կարգի), ապա նաև պատասխանի հանձնաժողովականների հարցերին։ Դրանցի հետո կա ևս մի «լեվլ», որտեղ նա կուսակցության ակտվի առաջ է պաթետիկ ներկայացնում «ապագա Հայաստանի» իր տեսլականի, կուսակցության շարքերը համալրելուց հետո իր գործողությունների մասին, ապա տալիս է կուսակցական երդում։