Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները 

Հապաղելը հնարավորությունների կորստի կհանգեցնի. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները Սյունիք կատարած այցի ընթացքում շատ ուշագրավ հարցազրույցներ ու հանդիպումներ անցկացրեցին: Իմ կարծիքով, դրանք շատ անհրաժեշտ են՝ ժողովրդին քաղաքական իրավիճակի իրազեկման առումով, սակայն դրանք վտանգավոր պասիվ ռիթմով են ընթանում և ոչ այնքան նպատակային, իսկ նպատակը, որքան հասկանում եմ, պետք է լինի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ինչու՞։

Որովհետև արդեն մի քանի տարի է թե՛ Հայ առաքելական եկեղեցին՝ հանձին Վեհափառ հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի, թե՛ ընդդիմադիր հանրությունը ամբողջությամբ միաբերան ահազանգում են, որ այս իշխանությունների մնալու յուրաքանչյուր օրը Հայաստանին մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին։ Ահավասիկ, Հայաստանին է մոտենում ողբերգության հաջորդ հանգրվանը՝ սպասվող նոր «սահմանազատումները», և այդ ֆոնին իշխանությունների կողմից հրապարակ նետված Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հետ կապված ժամանակավրեպ, կեղծ, արհեստական օրակարգեր, որոնց իրագործման դեպքում կարող են անհաղթահարելի վտանգներ ստեղծվել Հայստանի համար։

Հայ ժողովուրդն արդեն գիտակցել է, որ այդ ամենին հակազդելն իր համար ունի գոյաբանական նշանակություն և պատրաստ է պայքարել դրանց դեմ, ինչում համոզվեցինք մայիսի 9-ին ու հունիսի 12-ին։ Ակտիվ գործողություններ են անհրաժեշտ։ Հապաղելը այս դեպքում հնարավորությունների կորստի կհանգեցնի, որովհետև իշխանությունները քնած չեն. տեսնում ենք արդեն, որ նրանք իրենց ապազգային գործերը աշնանը չեն թողնում, տարաբնույթ ֆորմատներով տեղի են ունենում քննարկումներ իշխանությունների ու տարբեր գույնի միավորումների միջև, որոնք հակված են ապականելու և այլասերելու կրթական համակարգը, և որոնք հայկական ազգային արժեքները ոտնահարելով առաջ գնալը ժողովրդավարություն են համարում։

Գալով շարժմանը՝ պետք է նշեմ, որ այն, անկասկած, իր պատվավոր տեղում է, մեր բոլորի պարտքն է նրան աջակից լինել, սակայն դեռևս այն հեռու է որպես ընդդիմադիր քաղաքական միավոր լինելուց այնպես, ինչպես ես հեռու եմ քաղաքական գործիչ լինելուց, էմոցիաները չափազանց շատ են, թերևս այդ է պատճառը, որ նույնիսկ ընդդիմադիր դաշտում շատ գործիչներ իրենց դուրս են դրել շարժումից, բայց ոչ հակադրվել նրան։ Չի կարելի բացառել նոր ընդդիմադիր շարժման ձևավորումը: Ոչ այն պատճառով, որ «Սրբազան պայքարը» չի կարող հաղթական լինել, այլ որպեսզի պայքարից դուրս ոչ մեկը չմնա և անի այն, ինչը չի հասցնում անել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ միմյանց հետ կապը պահպանելով ու մեկը մյուսին լրացնելով։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասին
Ամենադիտված