ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

ՔԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման, պարգևատրման չափորոշիչներ հաստատելու մասին հրամանում

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Նախքան թվային տվյալները ներկայացնելը՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է 2025 թվականի ընթացքում համապատասխան ոլորտներում աշխատանքների կազմակերպման և կազմակերպչական բնույթի մի շարք խնդիրների լուծման, պատշաճ նախաքննության իրականացման և արդյունավետության բարձրացման, քննիչների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային կարողությունների կատարելագործման, քրեական վարույթները ողջամիտ ժամկետում ավարտելու նկատառումներից ելնելով իր կողմից տրված հանձնարարականներին և հրամաններին:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի նախագահի թիվ 77-Լ հրամանով փոփոխություն է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման, պարգևատրման չափորոշիչներ հաստատելու մասին հրամանում, որով քննիչների աշխատանքների գնահատման կարգում որպես առաջնահերթություն սահմանվել են դատավարական ավարտների տեսքով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կոռուպցիոն և տնտեսական  բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները։ 

Մյուս կարևոր ներքին իրավական ակտը կայացվել է 2025 թվականի ապրիլի 11-ին թիվ 106-Ա հանձնարարականի միջոցով, որը վերաբերում է քննիչների ամենօրյա կատարած աշխատանքների վերաբերյալ շաբաթական հաշվետվության ներկայացմանը և ամենօրյա տեղեկանքների կազմմանը, որտեղ արտացոլվում է, թե օրվա ընթացքում կոնկրետ քրեական վարույթով ինչ քննչական կամ վարութային գործողություն է կատարել քննիչը և որքան տևողությամբ, ինչը հնարավորություն է տալիս վերլուծության ենթարկելու քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և զբաղվածությունը։ 

Ավարտված քրեական վարույթների աճ

Ելույթի ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում քննվող, ընթացքը լուծված և դատավարական ավարտներով քրեական վարույթների աճին:
Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում քննվող քրեական վարույթներն աճել են 5.590-ով կամ 6.5%-ով (2025 թվականին քննվել է 90.931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 85.341-ի համեմատ), ընթացքը լուծված քրեական վարույթները՝ 6.483-ով կամ 10.2%-ով (90.931 վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը՝ նախորդ տարվա 63.211-ի համեմատ), իսկ դատավարական ավարտով քրեական վարույթները՝ 2.825-ով կամ 23.8%-ով (ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 11.825 քրեական վարույթի համեմատ՝ 12.805 անձի վերաբերյալ):

Քննիչների արտադրողականության աճ

Արտադրողականությունը կազմել է 76.6%՝ նախորդ տարվա 74.1%-ի համեմատ, այսինքն աճել է 2.5%-ով:
Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ քրեական վարույթների աճին զուգահեռ աճել է նաև մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը՝ կազմելով 142 քրեական վարույթ (2024-ին՝ 132):

Կալանքի միջնորդությունների նվազում

Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ թիվը նվազել է: Մասնավորապես՝ ներկայացվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 3.063 միջնորդություն (2024-ին՝ 3.095), որից 2.181-ը բավարարվել է ամբողջությամբ, 578-ը՝ մասնակի, 304-ը մերժվել է:
2025 թվականին մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ, իսկ 2024 թվականին՝ 13.262, այսինքն` 3.032-ով կամ 22.8%-ով ավելի: Խափանման միջոց կալանքը կիրառվել է մե¬ղադրյալ¬ների 18.7%-ի, իսկ 2024 թվականին՝ 23.3%-ի նկատմամբ, այսինքն՝ խափանման միջոց կիրառելու դեպքերը նվազել են 4.6%-ով:

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնումներ

Արթուր Պողոսյանը կարևորելով պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ Քննչական կոմիտեի կատարած հետևողական աշխատանքը՝ նշել է, որ 2025 թվականի ընթացքում վերականգնված գումարների աննախադեպ աճ է գրանցվել: Մասնավորապես՝ ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 47 մլրդ 129 մլն 552 հզր ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ): 
Բացի այդ, արգելանք է դրվել 1 մլրդ 294 մլն 194 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքի և 11 մլրդ 696 մլն 13 հզր դրամական միջոցների վրա, ընդհանուր` 12 մլրդ 990 մլն 207 հզր դրամի չափով:

Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել

Անդրադառնալով զինվորական ծառայության հետ կապված դեպքերին՝ Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), ինչպես նաև չեն արձանագրվել ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 մահացած անձ) և ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 1 դեպք, 2 մահացած անձ):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ (2024-ին՝ 1.215), որից 55-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 62 վարույթ՝ 134 անձի վերաբերյալ), 105-ը կարճվել է (2024-ին՝ 245), 193 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներ (2024-ին՝ 295), 53-ը` միացվել է (2024-ին՝ 147), 57-ը  հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 55), 180-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 471): 

Արթուր Պողոսյանը կարևորելով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ տարվող հետևողական մոտեցումը՝ ընդգծել է, որ այդ նպատակով քննիչների կողմից ներկայացվել է 744 միջնորդագիր, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով խնամակալության և հոգաբարձության մարմիններին, ուսումնական հաստատություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներին ուղարկվել է 62 միջնորդագիր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված