Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային գիշերային հարձակման մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 7-ի գիշերը ռուսական զորքերը իրականացրել են լայնածավալ հարձակում՝ կիրառելով անօդաչու սարքեր, հրթիռներ և ավիացիա։ Նա այդ մասին գրել է իր Telegram ալիքում։
Զելենսկու խոսքով՝ միայն մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է մոտ 100 հարվածային դրոն, իրականացվել են տասնյակ գրոհային գործողություններ առաջնագծի հիմնական ուղղություններով, ինչպես նաև բազմաթիվ ավիահարվածներ։ Նա նշել է, որ հարվածների թիրախ են դարձել նաև էներգետիկ ենթակառուցվածքներն ու երկաթուղային օբյեկտները, որոնք օգտագործում են ուկրաինական զինված ուժերը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կիևը մայիսի 8-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ իր գործողությունները որոշելու է «հայելային սկզբունքով»։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ժամանակավոր հրադադարի մասին՝ նվիրված Հաղթանակի օրվան, իսկ Զելենսկին ի պատասխան հայտնել էր, որ Ուկրաինան «լռության ռեժիմ» կսահմանի ավելի վաղ՝ մայիսի 6-ի կեսգիշերից։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ