6 անչափահաս երեխաներ. հաշմանդամ ամուսին. արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի
Արտակարգ ՊատահարԺաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքը աջակցության կարիք ունի։ 6 անչափահաս երեխաներ և պատերազմի հաշմանդամ ամուսին:
«Առաջնային խնդիրն ամուսնուս առողջական վիճակն է, դեղեր են նշանակել, չեն կարողանում գնել։ Աջակցությունների մի մասն անցած տարվա նոյեմբերից, դեկտեմբերի չենք ստացել, այս տարվա ապրիլինը չենք ստացել։
Տան վարձը պարտքով ենք վերցրել տվել, մայիսին աջակցություն ենք ստացել, պարտքն ենք տվել»,-ներկայի խնդիրների մասին պատմում է Սուսաննան։
Նրա ամուսինը՝ 41-ամյա Սասուն Հակոբջանյանը, ոտքի մեջ 37 բեկոր ունի, 44-օրյա պատերազմին մասնակից է։ Ընտանիքը բռնի տեղահանվելիս չի կարողացել անհրաժեշտ գույքը իր հետ բերել, այժմ կենցաղային տարրական պարագանքերի կարիք ունեն»։