Օրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալ
ՀրապարակումներՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով ժամանել է Կիև, հայտնել է, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին դիտարկել հրադադարի տարբերակը Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար։ Այդ մասին նա ասել է Զելենսկու հետ բանակցություններից հետո ունեցած ելույթի ժամանակ։
«Ես խնդրեցի պարոն նախագահին մտածել այն մասին, թե արդյոք հնարավոր կլինի մի փոքր այլ կերպ առաջ գնալ, ընդմիջել՝ դադարեցնել կրակը, և հետո սկսել բանակցությունները, քանի որ հրադադարը կարող է ապահովել, որ այդ բանակցությունների տեմպերը արագացվեն»,-ասել է Օրբանը։